Այսօրվա նիստին «տուժողների» մեծ մասը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, դատարան է եկել հենակներով և ձեռնափայտերով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 29-ին։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Իսկ գործով, այսպես ասած, «տուժողները» ադրբեջանցի զինծառայողներ են եղել, ովքեր պատմել են պատմություններ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ հանգամանքներում են վիրավորումներ ստացել։
Նա ասել է նաև, որ Արցախի պետական կառույցների կայքերը գրանցված են եղել Հայաստանի դոմենային գոտում:
Պատասխանելով դատախազ Վուսալ Աբդուլլաևի հարցերին՝ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նրան ուղարկել է սովորելու Ռուսաստանի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և ծառայել է Արցախում։
Նա նաև ասել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ այցելել է Մարտունու շրջանի զորամասերից մեկը. «Իմ կրտսեր տղան այնտեղ ծառայում էր, և նաև որպես պատգամավոր` իմ պարտքն էր անել այդ»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում:
Լ. Մնացականյանի խոսքով, Ս.Սարգսյանն իրեն ընդունել է իր նշանակման կապակցությամբ։ «Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ սա շատ կարևոր պաշտոն է»,- հավելել է Լևոն Մնացականյանը։
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի բանկային համակարգը վերահսկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և Արցախը չի ունեցել սեփական արժույթ և բանկային համակարգ։